Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձեր են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձեր են։ Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի է մեկ քառորդի արդյուքնները։ Վերջարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով