ԿԸՀ–ն ժամը 07.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների միայն 68%-ը. ԲՀԿ–ն հնարավոր է չհաղթահարի շեմը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 07.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից միայն 144-ի տվյալներով՝ մշակելով քվեաթերթիկների 68%-ը։ Այս տվյալներով՝ 49,92% արդյունքով (459 113 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,71% (218 029 ձայն)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,78% (89 958 ձայն)։ Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 3,94% (36 275 ձայն)։ Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,33% (21 392 ձայն)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով