Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը. Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն գրել է X-ի իր էջում։ «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- գրել է Կոբախիձեն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով