ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։ «Ոչ ոք չի հավատում, թե Իսրայելի ռեժիմը կարող է որևէ գործողություն իրականացնել առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցման։ ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի համար և կկրի նաև պատասխանատվություն լարվածության ցանկացած սրման հետևանքների համար»,- Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։ Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով