ՀՕՊ–ն այս գիշեր 310 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 310 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Մոսկվայի ժամանակով 20:00–ից 08:00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ԱԹՍ–ներ են չեզոքացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Կալուգայի, Ռյազանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով