Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ

Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Ես կողմնակից եմ, որ բոլոր նվազագույն կասկածելի տեղամասերում, որ ինչ-որ պաճառով կասկածելի են, բոլոր նման տեղամասերում իրականացվի վերահաշվարկ, որովհետև մենք «գծի» վրա ենք: Մեկ քաղաքական ուժի անցողիկ շեմը, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել, դրա համար մեզ հարկավոր է, որ ունենանք գերճշգրիտ պատկերը»,-նշել է նա: Հովակիմյանը հավելել է, որ սկսելու է զբաղվել վաղվա վերահաշվարկների նախապատրաստական աշխատանքներով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով