Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Թեհրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Այդ մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։ «Բոլոր չվերթները չեղարկվել են մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով