Պայթյուններ են որոտացել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում, հայտնել է «Mehr» գործակալությունը։ «Սպահանում պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պայթյունների ձայների մասին տեղեկությունը հայտնվել է Իրանի և Իսրայելի միջև լարվածության էսկալացիայի ֆոնին։



