Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը, այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։ Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքներով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն: Կալանդիան նաև նշել է, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Դիվանագետի խոսքով՝ քննարկվելիք թեմաների շարքում կլինի նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցը։



