«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում։ Սակայն թվերն ու քաղաքական իրողությունները խոսում են այլ բանի մասին։ Պետական ամբողջ ռեսուրսի, տեղեկատվական գերակայության, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը չկարողացավ ապահովել ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ էլ ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը։ Սա պարզապես ընտրական արդյունք չէ․ սա քաղաքական գնահատական է։ Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին գործող իշխանությունը կորցրել է իր դիրքերը Երևանի և Գյումրու նման առանցքային քաղաքներում, ինչը վկայում է հանրային տրամադրությունների էական փոփոխության մասին։ Ուստի այս արդյունքը դժվար է չդիտարկել որպես ռազմավարական անհաջողություն։ Ավելի ճիշտ կլինի այն բնութագրել որպես պյուրոսյան հաղթանակ՝ ձևական հաջողություն, որը ձեռք է բերվել քաղաքական վստահության շարունակական նվազման պայմաններում։ Ի վերջո, քաղաքականության մեջ իշխանության պահպանման փաստն ինքնին դեռևս չի նշանակում հասարակական վստահության պահպանում։ Իսկ հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով