Եվրամիությունն առաջին անգամ սահմանափակիչ միջոցներ կկիրառի Իրանի դեմ՝ նավագնացության ազատությունը խախտելու համար։ Այս մասին Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք, իհարկե, քննարկելու ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և ԵՄ-ի ծովային գործողությունը Կարմիր ծովում: Այսօր նաև առաջին անգամ Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն նավագնացության ազատությունը խախտելու համար», – հայտարարել է նա։



