ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը բացառելու է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման, մշակման կամ այլ եղանակով ստացման հնարավորությունը։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ ի տարբերություն նախկին վարչակազմերի՝ գործարքը չի նախատեսում ֆինանսական փոխանցումներ Իրանին և ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է երկարաժամկետ համագործակցության Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։



