Ալիևը տիրոջ իրավունքով Փաշինյանից պահանջում է ընտրությունների միջոցով ստացած քաղաքական ավանսը վերածել կոնկրետ գործողությունների. ուղղությունները նշված են

2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր՝ «հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը», նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մեծ մասը գյուղական վայրերից է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել քաղաքաբնակները, և հասկացնելով, որ 44-օրյա պատերազմով և դրա ելքով հնարավորություն են տվել Փաշինյանին վախեցնել հայ հասարակության աչքը: Այսինքն, այս փաստն օգտագործելով է նա կարողացել իր նախընտրական քարոզչությունը կառուցել խաղաղության օրակարգի վրա: Այլ հարց է, որ դրանից հետո ունեցանք պատերազմներ: Ինչևէ, այս համատեքստում ադրբեջանական կողմը 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա առաջնորդին 3 խնդիր էր առաջադրել: Առաջին, 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած պարտության համատեքստում Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ վերջնագծին հասցնի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հասնել տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը կամ առնվազն շարունակել այդ հարցերի քննարկումը դրական հունով և աշխատանքային գրաֆիկով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով