«Տեղի ունեցողը ոչ թե արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է, այլ աճպարարություն. գինը վճարելու է հայ ժողովուրդը». Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դրա պոտենցիալը կա, այս պահին ՀՀ արտաքին քաղաքականությունը չունի հստակ ռազմավարական տրամաբանություն, իսկ դա նշանակում է գոնե Հայաստանի արտաքին սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քաղաքականություն։ «Մենք գիտենք, որ արտաքին սպառնալիքները գալիս են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Օրինակ, երբ Ալիևը որևէ բան է ասում, նա հստակ դա վերածում է քաղաքականության, նրա նպատակն այն է, որ ուզում է Հայաստանի պետականությունը տանել դեպի դեմոնտաժի։ Ալիևը խոսում է «արևմտյան Ադրբեջան» նարատիվի իրականացման մասին, այսինքն՝ այս խոսույթը՝ պարադիգման, նա առաջ է քաշել։ Հստակ բանաձևեր է ընդունում, փորձում «զոնդաժ» անել հայկական միջավայրում, դա սարքել քննարկման առարկա՝ հետագայում հստակ գործողությունների պլանից անցնել դրա կատարմանը»,- 168.am -ի հետ զրույցում նշեց Վազգեն Հովհաննիսյանը։ Ըստ քաղաքագետի, Ալիևը խոսում է «միջանցքի» մասին, թե իշխանությունը ԹՐԻՓՓ-ն ինչպես կանվանի՝ այլ հարց է, բայց Ալիևն ունեցավ այս «միջանցքի» գաղափարաբանական հիմքը, որի համար պայքարում էր։ Այսինքն՝ սա նշանակում է անխափան մուտք ու ելք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով