Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ ԱԺ ընտրություններում չստանալով սահմանադրական մեծամասնություն, փաստացի կորցրեց իր կարևորությունը աշխարհաքաղաքական կենտրոնների համար: Փաշինյանը կարևոր էր նրանց համար, քանի որ պետք է ավարտին հասցներ, այսպես կոչված, խաղաղության գործընթացը, այն է` Ադրբեջանի պահանջով ընդուներ նոր սահմանադրություն: Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ (хромая утка): Իսկ թե մեծ քաղաքականության մեջ ինչ է նշանակում «կաղ բադ», կարող եք իմանալ ուսումնասիրելով ամերիկյան քաղաքական մշակույթը: Հ.Գ. Ամերիկա ասեցի, հիշեցի, Թրամփը շնորհավորե՞ց ՔՊ «փառապանծ» հաղթանակը . . .»



