Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կապի օպերատորների հետ համատեղ աշխատանք է տանում՝ 2028 թվականից անդամ պետությունների տարածքում ռոումինգում ձայնային կապի ծառայությունների համար արդար սակագներ ներդնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Արդար սակագների ներդրման աշխատանքներում Հանձնաժողովը հիմնվում է Միութենական պետության փորձի վրա, որտեղ արդեն 2020 թվականի նոյեմբերի 1-ից բելառուսական և ռուսական բջջային կապի օպերատորները իրենց բաժանորդների համար ռոումինգի սակագները Միութենական պետության տարածքում նվազեցրել են մինչև 90%-ով։ «Միութենական պետության փորձը լավ օրինակ է և այս ոլորտում համագործակցության ակնառու արդյունք։ Մենք ձգտում ենք այն



