Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու մեր երկրների միջև գործընկերությունը և բարեկեցություն ստեղծելու երկու ժողովուրդների համար», – ասված է շնորհավորական ուղերձում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս; «Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս; «Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս; «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս: Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար:



