ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ–ի վրա ուկրաինական 140 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ «Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա ուկրաինական ինքնաթիռատիպ 140 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել»,– ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։



