Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում հունիսի 10-ին նախատեսված են Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության օրակարգին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող թեմաներ։



