Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. Տիգրան Աբրահամյան

2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում տեղի ունեցած կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի օգտին ծառայեցնելու մասին: Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի, հակառակ դեպքում իրադարձություններն իրենց սպասեցնել չեն տա, իսկ գործող կառավարիչները շարունակելու են գործընթացները պահել սեփական օրակարգի շրջանակներում»,- գրել է Աբրահամյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով