ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից՝ 77-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 67% 24-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը – 20,8% 11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 9,6% 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ: 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 52-ի նկատմամբ կալանքը – 21,3% 48-ի նկատմամբ՝ տնային կալանքը – 19,7% 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ. 20-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն – 8,2% 100-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք – 41%: 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ, 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով: Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից»:



