2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն

27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին փոխանցում է Ազատությունը: Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում էլ ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը պնդել է, թե միտում չի եղել, այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել են»։ «Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել: Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով