– հաղորդում է AFP գործակալությունը։ Ղրղըզստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ավիաընկերությունները «սև ցուցակից» դուրս բերելու մասին պաշտոնական Բիշքեկին տեղեկացրել են ԵՄ տրանսպորտային գերատեսչությունից՝ հատուկ նամակով։ «Սա պատմական իրադարձություն է և մեծ հաղթանակ, որը նոր հեռանկարներ կստեղծի մեր երկրում ավիացիայի զարգացման համար», – հայտարարել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմը։ Ղրղըզստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ընդգրկվել էր 2006 թվականին՝ թռիչքների անվտանգության ապահովման հետ կապված Բրյուսելում առկա մտավախությունների պատճառով։



