Հայաստանը ներկայացնող թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։ Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։ «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը»,- ասված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հաղորդագրության մեջ։



