Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ ու հարցաքննվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։ «Դատախազությունը երեկ պարոն Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրել, ինչից հետո մենք ներկայացել ենք քննչական մարմին, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացվել է մեզ։ Պարոն Ծառուկյանը իր դիրքորոշումն է հայտնել դրա վերաբերյալ` նա չի ընդունում մեղադրանքը, դա բացարձակ հերյուրանք է ու իրականության հետ կապ չունի»,- ասաց պաշտպանը։ Նա տեղեկացրեց, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու են որոշման դեմ, որը համարում են ապօրինի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով