Անորոշության ընտրություն. Ի՞նչ է սպասվում Հայաստանին հունիսի 7-ի քվեարկությունից հետո. Ալեքսեյ Բելով

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Եվ, թերևս, դրանց գլխավոր արդյունքը եղավ այն թեզի հաստատումը, որ հայ հասարակությունը պառակտված է ։ Ոչ Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակիցները, ոչ եվրոպական անդամակցության ջատագովները չկարողացան համոզիչ մեծամասնություն ստանալ։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է կառավարության միանձնյա ձևավորման համար անհրաժեշտ 50%-ից միայն 49,81%-ը: Այդուհանդերձ, Հայաստանի խճճված ընտրական օրենսդրության համաձայն՝ ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժն իր հաշվին ավելացնում է Հանրապետության ազգային փոքրամասնությունների մանդատները՝ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայների վերաբաշխման հաշվին, ինչը հնարավորություն է տալիս Փաշինյանին նստել կառավարության ղեկավարի աթոռին։ Իրենց հերթին՝ երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, և «Հայաստան» դաշինքը՝ Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հավաքել են համապատասխանաբար 23,29% և 9,94%: Խորհրդարան անցնելու հնարավորություն ընձեռող 4%-ի շեմին չնչին չափով չի հասել խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընտրապայքարի մյուս մասնակիցները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀՀ) տվյալների, նույնպես չեն կարողացել հաղթահարել ընտրական արգելապատնեշը։ Այսպիսով, իրավական-ձևական տեսանկյունից հաղթողը որոշված է։ Սակայն այդ հաղթանակի «մազից կախված» լինելու հանգամանքը նրա ընդդիմախոսներին հիմք է տալիս վկայակոչել բազմաթիվ խախտումներն ու կեղծարարությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5731

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով