Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան

և վերսկսել է իր պարտականությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։ Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել է Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5731

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով