Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1029148.html © factor.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետևել են Ռազմածովային ուժերի կողմից անցկացվող մարտական ​​կրակով մարտավարական զորավարժություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վարժանքներին ներգրավված են Ռազմածովային ուժերի, Ռազմաօդային ուժերի, Պետական ​​սահմանապահ ծառայության ափային պահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները։ Զորավարժությունների պլանի համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերում իրականացվել են տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ պայմանական թշնամու ոչնչացում, ինչպես նաև զինված ուժերի այլ ճյուղերի և զինված կազմավորումների հետ համատեղ գործողություններ։ Վարժանքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների և անձնակազմի հմտությունները մարտական ​​գործողությունների կազմակերպման և ուժերի կառավարման գործում, ինչպես նաև ստուգել նավերի պատրաստվածությունը մարտական ​​առաջադրանքներ կատարելու համար՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ մարտավարական խմբի կազմում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5731

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով