ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր կհարվածի Իրանին։ Իր սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նա պնդել է, թե Իրանի պաշտպանական ու հարձակողական կարողությունների մեծ մասը արդեն ոչնչացված է։ Թրամփը հավելել է, որ ապագայում ԱՄՆ-ը մտադիր է գրավել Խարգ կղզին և Իրանի այլ նավթային ենթակառուցվածքներ՝ հաստատելով լիակատար վերահսկողություն երկրի նավթագազային շուկայի նկատմամբ։ «Ոչ հեռու ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր ու կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ»,- գրել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով