Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News

Կատարի միջնորդները կշարունակեն շփումներն Իրանի հետ, որպեսզի համոզեն այդ երկրին նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդում է ABC News-ը։ «Ակնկալվում է, որ Կատարի միջնորդները կպահպանեն կապը, քանի (ԱՄՆ-ի) վարչակազմը մեծացնում է Իրանի վրա ճնշումը, որպեսզի նրան ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», – հաղորդում է հեռուստաալիքը։ ABC News-ի աղբյուրների տվյալներով՝ Կատարի պատվիրակությունն ավելի վաղ այցելել էր Իրան՝ փորձելով պահպանել այն, ինչ մնացել է հրադադարի ռեժիմից։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, «նրանք չկարողացան նշանակալի առաջընթաց գրանցել»։ Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Կատարի պատվիրակությունը դեռևս Իրանում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով