Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Հակոբ Հակոբյանը փոխել է ակումբային գրանցումը: Ինչպես հայտնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը, 29-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ին: Նա ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Արարատ-Արմենիա»-ում։ Հակոբյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ ազգային հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։



