13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial – Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրեց գրոսմայստերի իր առաջին նորման, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Սկլոկին-Բագիյանը, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, զբաղեցրեց 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի խաղաց 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով