Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ՝ 5,6 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից 194 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 41 կմ խորության վրա։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Նիկոլսկոյե գյուղում ցնցումները կարող էին զգացվել մինչև 3 բալ ուժգնությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, իսկ ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով