Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի պատմական ավանդույթների վրա։ Ադրբեջանի ղեկավարը գոհունակությամբ նշել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային և հումանիտար կապերի ընդլայնումը։ Նամակում համոզմունք է հայտնվում, որ համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների։



