Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ալ Քարնսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հետևելով պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քարնսը լրատվամիջոցին հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը «բավարար չափով փոխակերպող» չէր և առաջ գնալու փոխարեն հետ էր գնում։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է ավելի շատ գումար գտնի պաշտպանության համար, իսկ թե որտեղից այն պետք է հայթայթվի, արդեն վարչապետի խնդիրն է։ Ըստ BBC-ի՝ ավելի վաղ Հիլին հայտնել էր, որ պաշտպանության համար նախատեսվող գումարը «շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է երկրին և նրա պաշտպանությանն այս դժվարին ժամանակներում»։ Ջոն Հիլիին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով