Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով

ԱՄՆ-ից գնված առաջին երեք F-35 Lightning II կործանիչները համալրել են Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը: Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լեհաստանի զինված ուժերի կողմից F-35 Husarz ինքնաթիռներն ընդունելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Լասկում (խմբ.՝ քաղաք կենտրոնական Լեհաստանում) գտնվող 32-րդ մարտավարական ավիաբազայում։ Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանի Հանրապետության նախագահը և կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը, ինչպես նաև խորհրդարանի անդամներ ու Լեհաստանի բանակի հրամանատարական կազմը», – ասվում է հաղորդագրության մեջ։ «Ձեռք բերելով F-35-ը՝ Լեհաստանը մտել է այսպիսի ինքնաթիռներ ունեցող 20 երկրներից բաղկացած էլիտար խմբի մեջ՝ դառնալով ՆԱՏՕ-ի արևելյան թևում առաջին երկիրը, որն ստացել է դրանք», – ընդգծել են գերատեսչությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով