Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 12-ին հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում գրոհել է «Հեզբոլլահ»-ի 310 օբյեկտի վրա, և «մոտ 80 ահաբեկիչ է ոչնչացվել»։ Այս մասին նշված է ԻՊԲ Telegram ալիքում գրառման մեջ։ Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն հայտարարել է, որ Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 20 պաղեստինցի զինյալ, այդ թվում՝ «Իսլամական ջիհադ» կազմակերպության երեք ավագ զինյալ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին դրամական միջոցների փոխանցման ենթակառուցվածքի ղեկավարը և նրա տեղակալը։ Տեղեկություններ են հաղորդվում, որ Արևմտյան ափին կատարվել է «50 ահաբեկչի ձերբակալություն», առգրավվել է տարբեր տեսակի ռազմական տեխնիկա և զինամթերք։ «Զուգահեռաբար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են գործողությունները՝ մաքսանենգությունը կանխելու և արևելյան ու արևմտյան սահմանների երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու համար», – նշված է գրառման մեջ: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ չնայած Լիբանանում և Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությանը՝ Իսրայելի բանակը շարունակում է ռմբակոծել, ներխուժել և օկուպացնել տարածքներ։



