Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին 540 միլիոն եվրո հատկացնել՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ Այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԵՄ երկրների կառավարությունները նաև կստանան Եվրահանձնաժողովի թույլտվությունը՝ լրացուցիչ վարկեր ներգրավելու ֆերմերների աջակցության համար, ինչը, Բրյուսելի կարծիքով, թույլ կտա գյուղացիների ​​աջակցության համար ներգրավել կկրկնապատիկ ավելի գումար ազգային բյուջեներից՝ այդ կերպ ԵՄ գյուղատնտեսական հատվածի պետական ​​աջակցության հնարավոր ընդհանուր ծավալը հասցնելով 1,5 միլիարդ եվրոյի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով