Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Facebook-ում տեղի է ունեցել լայնածավալ գլոբալ խափանում, որն ազդել է հիմնականում հավելվածի և կայքի, ինչպես նաև Facebook Messenger-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Independent պարբերականը՝ մանրամասնելով, որ համատարած խափանման պատճառով օգտատերերն ավտոմատ կերպով դուրս են մղվել համակարգից՝ չկարողանալով նորից մուտք գործել։ Այս պահին ծառայությունը վերականգնված է: Աղբյուրի դիտարկմամբ՝ Meta-ի այլ ծառայություններ, ինչպիսիք են՝ Instagram-ը և WhatsApp-ը, հիմնականում օնլայն ռեժիմում են մնացել, իսկ որոշ պրոդուկտներ, այդ թվում՝ Instagram-ի կայքը, նույնպես ունեցել են նմանատիպ խնդիրներ։ Խնդիրները սկսվել են Խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 6:45-ի սահմաններում և խափանումների մասին հաղորդագրությունները տարածվել են ամբողջ աշխարհում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով