Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էին փրկարարական և ոստիկանական ուժերը։ Վնասվել էր երեք ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, խաթարվել էր երթևեկության բնականոն ընթացքը։ «Ծառայողներն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։ Ոստիկանների և փրկարարական ծառայողների օպերատիվ արձագանքի և իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։ Իրականացվել են քննչական գործողություններ, դեպքի վայրում կատարվել են նմուշառումներ։ Նմուշառումներ կատարելու նպատակով արգելափակված մեքենաները դեռ փլուզված հատվածում են։ Սահմանվել է հերթապահություն։ Պարեկային ծառայողները շարունակում են կարգավորել միակողմանի երթևեկությունը։ Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է՝ անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից»,- ասված է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով