Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդգծել է Թուրքիայի առանցքային նշանակությունը՝ նրան անվանելով ՆԱՏՕ-ի չափազանց կարևոր և ռազմավարական դաշնակից։ «Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք, Կովկաս և դրանից այն կողմ՝ Թուրքիան այդ տարածաշրջանի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից կամ տերություններից մեկն է։ Այսպիսով, մենք գտնվում ենք այդ հարաբերությունների խորացման գործընթացում»,- ասել է նա։ Վարչապետը հայտնել է, որ հաջորդ ամիս կմեկնի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, և հավանական է համարել տարվա ընթացքում ևս մեկ այց՝ հավելելով, որ Կանադան ներկայումս գտնվում է Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունները դիտարկելու գործընթացում։



