Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իր վրա ճնշում է գործադրել՝ սահմանափակելու Իսրայելի պատասխան գործողությունները Իրանի հրթիռային հարձակումից հետո։ Ինչպես հաղորդում է Ynet-ը, Թրամփը հետաքրքրվել է, թե արդյոք հարձակումից իսրայելցիներ են զոհվել, ինչին ի պատասխան՝ Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ չէ ընդունել մի հավասարում, ըստ որի՝ Իսրայելը պետք է պատասխանի միայն մարդկային զոհերի դեպքում։ Վարչապետը շեշտել է, որ իր տարածքի վրա ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը պատասխան հարված կհասցնի։ Անդրադառնալով Վաշինգտոնից կախվածության վերաբերյալ մտահոգություններին՝ Նեթանյահուն նախարարներին հիշեցրել է, որ ։



