Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ համաձայնագրի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social հարթակի իր էջում։ ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում՝ համաձայնության հասնելու վերաբերյալ, իրականության հետ որևէ կապ չունեն: Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել Իրանին՝ բացարձակապես անընդունելի համարելով դա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով