3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է

47 տարեկանում մահացել է արքայադուստր Բաջրակիտյաբհան՝ Թաիլանդի թագավոր Ռամա X-ի ավագ դուստրը։ Նա երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։ Թագավորական ընտանիքի հայտարարության համաձայն՝ արքայադուստրը մահացել է 2026 թվականի հունիսի 11-ին հիվանդանոցում։ Նա կոմայի մեջ էր 2022 թվականի դեկտեմբերից, երբ գիտակցությունը կորցրել էր մարզումների ժամանակ։ Բժիշկների տվյալներով՝ նրա վիճակի վատթարացման պատճառը եղել է սրտի ռիթմի խանգարումը՝ կապված վարակիչ հիվանդության հետ։ Բաջրակիտյաբհան հայտնի էր որպես իրավապաշտպան. նա զբաղվում էր կանանց ու բանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև քրեական համակարգի բարեփոխումների հարցերով։ Նա նախկինում աշխատել էր Թաիլանդի դիվանագիտական ծառայությունում և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Ավստրիայում դեսպանի պաշտոնը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով