Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քուեյսոնին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Գանայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիներն ընդգծել են մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման և զարգացման երկուստեք պատրաստակամությունը՝ մասնավորապես առանձնացնելով առևտրային, բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում առկա հեռանկարները: Այդ համատեքստում կարևորվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակելու և առավել ընդլայնելու Հայաստանի և Գանայի միջև բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցությունը։ ՀՀ դեսպանը Գանայի արտաքին գործերի նախարարի տեղակալին է ներկայացրել ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումերը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով