Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով