Միջերկրական ծովում առաջին անգամ տեսագրել են մեծ սպիտակ շնաձուկ (Carcharodon carcharias)՝ իր բնական միջավայրում։ Սուզորդները կենդանուն արձանագրել են ծովում լքված ձկնորսական ցանցերի հեռացման աշխատանքների ընթացքում։ Կազմակերպության տվյալներով՝ սա կարող է լինել առաջին փաստագրված դեպքը, երբ կենդանի վիճակում մեծահասակ սպիտակ շնաձուկ է նկարահանվում Միջերկրական ծովի բաց ջրերում: Մինչ այժմ այս տարածաշրջանում շնաձկների մասին գիտական տվյալների մեծ մասը հիմնված է մահացած նմուշների ուսումնասիրության վրա, ինչը սահմանափակում էր նրանց վարքագծի մասին գիտելիքները։



