ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ UAZ մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։ Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր, և մահացել է։ Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով