Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գ.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Պ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկներին տուժածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով