Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ

Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները «UAZ» մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ: Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9710

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով